Երեւանի Մոնթե Մելքոնյանի թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանն ազատվել է աշխատանքից:

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են հետեւյալը.

«Հաշվի առնելով Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան հ.11 դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների դժգոհությունը տնօրեն Ռուզաննա Ազիզյանի գործունեությունից եւ այն հանգամանքը, որ ուսուցիչների եւ աշակերտների վստահությունն ու սերը չվայելող մանկավարժը չի կարող շարունակել աշխատել իրեն մերժող կոլեկտիվի հետ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի հիմքով, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենը ազատվել է աշխատանքից»:

Թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որին ընթացք է տրվել