Հանրապետության տարածքում մայիսի 5-6-ին, ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մայիսի 5-ից 10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +11+13, ցերեկը՝ +25+27 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +15+20,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +15+20,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +10+12, ցերեկը` +20+23,

Գեղարքունիքում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +15+20,

Լոռիում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +18+23,

Տավուշում՝ գիշերը` +9+13, ցերեկը` +20+25,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +15+20,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +10+12, ցերեկը` +23+25,

Արարատում՝ գիշերը`+10+13, ցերեկը` +24+27,

Արմավիրում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +24+27,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +15+20,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +24+27,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +13+16, ցերեկը` +22+26,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +15+20,

Արցախում՝ գիշերը` +11+15, ցերեկը՝ +20+24: