2018թ. ապրիլին ՊԵԿ-ը 28%-ով նվազեցրել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների քանակը` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած: Ընդ որում, մեկ ստուգման ակտին բաժին ընկնող գումարը նվազել է 53%-ով:
ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ եթե հաշվի առնենք ԲՍ ստուգումներով պակասեցումները եւ բողոքարկված ակտերով արձանագրված գումարների նվազեցումները, ինչպես նաեւ հանենք 100 մլն դրամից ավելի գումար արձանագրված եւ խախտումներ չարձանագրված ստուգման ակտերը, ապա արդյունքում ստացվում է, որ նախորդ տարվա ապրիլի համեմատությամբ ԲՍ ստուգումների քանակը նվազել է 31%-ով, փոխարենը մեկ ստուգման ակտին բաժին ընկնող գումարն աճել է 103%-ով:




























