Անկարան ակնկալում է, որ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը մինչեւ տարեվերջ կչեղարկվի կամ կդյուրացվի, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ռուսաստանը Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմ է սահմանել 2015 թվականի նոյեմբերին երկու երկրների հարաբերությունների սառեցման ֆոնին, երբ Թուրքիայի ՌՕՈՒ-ն Սիրիայի երկնքում խոցել էր ռուսական Սու-24 ռմբակոծիչը:

«Կարծում եմ, որ Ռուսաստանի հետ վիզաները, նույնիսկ թեկուզ մասամբ, կչեղարկվեն: Հնարավոր է՝ այս տարեվերջին 2 երկրների նախագահները հեռախոսազրույցի կամ առաջին իսկ անձնական հանդիպման ժամանակ կասեն. «Արի վերջապես վիզաները չեղարկենք»,- հայտարարել է Չավուշօղլուն CNN Turk-ի հետ հարցազրույցում: