Մայիսի 6-ին, ժամը 14:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արաքսավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ2 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Մեղրի 22 կմ-ին BMW մակնիշի (վարորդը` Տ. Մ., ծնված 1981 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել դաշտամիջյան հատվածում, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը՝ Հ. Մ.-ն (ծնված 2012 թ.) տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Մուրացանի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ հատուկ տեխնիկայի միջոցով մոտեցրել են ավտոքարշակին:




























