Խողովակաշարի շինարարությունը, որն իրար կկապի Կիպրոսի «Աֆրոդիտա» գազի հանքավայրը Եգիպտոսի հեղուկ բնական գազի օբյեկտների հետ, 800 մլն դոլարից մինչեւ 1 մլրդ դոլար կարժենա: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի նավթի նախարար Տարոք Էլ Մոլլան, հաղորդում է Reuters-ը:
Եգիպտոսը արագ մեծացրել է բնական գազի արտադրությունը եւ վերջին տարիներին մի շարք խոշոր հանքավայրեր հայտնաբերելուց հետո հուսով է դեպի Եվրոպա արտահանման կենտրոն դառնալ:
Կիպրոսի էներգետիկայի նախարար Իյիորգոս Լակոտրիպիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հանդես գալով՝ Եգիպտոսի նախարարը նշել է, որ Կիպրոսի գազը մասամբ կօգտագործվի ներքին սպառման համար, մասամբ՝ արտահանման համար:
Լակոտրիպիսը նշել է, խողովակաշարի մասին վերջնական համաձայնագիրը կստորագրվի մոտ ժամանակներս։
Եգիպտոսը հույս ունի 2019 թվականին հրաժարվել ներկրվող գազից եւ ինքնաապահովման հասնել:
Երկիրը կարծում է, որ նրա ռազմավարական դիրքը, որն ընդգրկում է Սուեզի ջրանցքը եւ Ասիայի եւ Աֆրիկայի վերգետնյա կամուրջը եւ լավ զարգացած ենթակառուցվածքը, կօգնեն տարածաշրջանի երկրների համար եւ նրա սահմաններից դուրս առեւտրային և բաշխիչ կենտրոն դառնալ:




























