Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն: 

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հուլիսյան մատակարարումներով աճել են 0.18 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 79,36 դոլարի:

WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսներն աճել են 0,28 տոկոսով՝ բարելի դիմաց կազմելով 72,44 դոլար: