Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արդեն պատասխանել է իր քաղաքացիության վերաբերյալ հարցին: Մայիսի 25-ին լրագրողները հարց ուղղեցին ՀՀ նախագահին այն մասին, որ նա ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելը հաստատող  փաստաթուղթ է ցույց տվել, սակայն հասարակության մեջ կասկածներ կան:

Չլսելով հարցը մինչեւ վերջ՝ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ նման մարդիկ (կասկածող) կարող են շատ լինել: «Ես պատասխանել եմ այս հարցին գրավոր ձեւով»,- ասաց ՀՀ նախագահը՝ հավելելով, որ լրագրողին դժվար չի լինի գտնել այդ պատասխանը: