Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին հիվանդանոցից դուրս են գրել, որտեղ նա մեկ շաբաթ բուժվում էր թոքաբորբի դեմ, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է տեղական հեռուստատեսությունը:

Ուղիղ եթերում ցուցադրվել է, թե ինչպես է Ռամալլահում 83-ամյա առաջնորդն ինքնուրույն հեռանում կլինիկայից եւ մուտքի մոտ կարճատեւ շփվում լրագրողների հետ:

«Փառք Ալլահին, ես այստեղից լիակատար առողջ եմ հեռանում եւ վաղը աշխատանքի կանցնեմ»,- ասել է նա:

Աբասի հերթական հոսպիտալացումը վերստին բանավեճ է հրահրել ակնհայտ ժառանգորդի եւ իշխանության փոխանցման մեխանիզմների բացակայության  մասին, որոնք հուսալիորեն կգործեին ներպաղեստինյան պառակտման պայմաններում: