Եվրոմիության խորհուրդը տուգանել է Ավստրային 26.82 մլն եվրոյի չափով Զալցբուրգ հողում հարկային տեղեկատվության հարցում մեքենայություն անելու համար։ Այս մասին երկուշաբթի հայտնել են Խորհրդի մամուլի ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
2012-2013 թվականներին հողի հաշվիչ պալատը չի հետեւել հարկային հաշվետվության տրամադրման բոլոր անհրաժշետ գործընթացներին, որը թույլ է տվել Զալցբուրգի իշխանություններին թաքցնել ֆինանսական գործողությունների մի մասը։ Դա էլ բերել է նրան, որ Ավստրիան 2012-2013 թվականներին Եվրոստատ է ներկայացրել ոչ ճշգրիտ տվյալներ։
Մամուլի ծառայությունից հավելել են, որ սա արդեն երկրորդ նմանատիպ դեպքն է՝ առաջին տուգանքը սահմանվել է 2015 թվականին Իսպանիայի նկատմամբ։




























