Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մինչեւ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի գագաթաժողովը մտադիր են հանդիպել, հաղորդում է Սպիտակ տունը:
Հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը եւ Աբեն քննարկել են «միջուկային, քիմիական եւ կենսաբանական զենքի, բալիստիկ հրթիռների ոլորտներում Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերի ամբողջական եւ մշտական դադարեցմանը» հասնելու ընդհանուր նպատակը:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Թրամփը Կիմ Չեն Ընի հետ Սինգապուրում հունիսի 12-ին նախատեսվող հանդիպման չեղարկման մասին հայտարարեց: Սակայն նախորդ հանգստյան օրերին, նա հայտնեց, որ ամերիկյան պատվիրակությունը այցելել է Հյուսիսային Կորեա՝ հնարավոր հանդիպումները կազմակերպելու համար:





























