Պորտուգալացի օրենսդիրները մերժել են բժշկի օգնությամբ ինքնասպանությունը եւ էվթանազիան թույլատրվող օրինագիծը, հաղորդում է AP-ն:
Խորհրդարանում քննարկելուց հետո օրենսդիրները դեմ են քվեարկել ձախ կուսակցությունների կողմից ներկայացված չորս օրինագծերին:
Էվթանազիան թույլատրվում է Բելգիայում, Կանադայում, Կոլումբիայում, Լյուքսեմբուրգում եւ Նիդերլանդներում: Շվեյցարիայում, ինչպես նաեւ որոշ ամերիկյան նահանգներում, բժիշկներին թույլատրվում է օգնել որոշ հիվանդներին ինքնասպանություն գործել:





























