Ամառային IASCO Flight Training դպրոցի երկու աշխատակիցները Չինաստանից եկած ուսանողին, որը Ամերիկա էր ժամանել ուսանողական վիզայով, առեւանգել են եւ փորձել են բռնի կերպով արտաքսել երկրից, հաղորդում է USA.one-ը:
Նրանք տղային ծեծել են եւ անհնազանդության դեպքում սպառնացել են սպանել:
Ջոնաթան Մաքքոնին եւ նրա օգնական Քելսի Հոզերը գնացել են 21-ամյա Տիանշու Շիի տուն: Վերջինս հրաժարվել է կասկածելի մարդկանց հետ ճանապարհ ընկել եւ ասել է, որ չինական դեսպանատնից նման ծանուցում չի ստացել:
Մերժում ստանալով՝ Մաքքոնին եւ Հոզերը սկսել են իրենց շատ ագրեսիվ պահել: Նրանք սպառնացել են նրան ոստիկանությամբ եւ պահանջել, որ հաջորդ առավոտյան տղան հեռանա: Հաջորդ անգամ նրա տուն գալով՝ սպառնալիքներից անցել են գործողությունների: Տղամարդը ծեծել է ուսանողին, իսկ Հոզերն այդ ամոբղջ ընթացքում բղավել տղայի վրա: Ըստ նրա, եթե ուսանողն ի վիճակի չէ անգլերենով նորմալ խոսել, ապա չի կարող ԱՄՆ-ում գտնվել: Չարագործների ճնշման տակ Շին հանձնվել է եւ մեկնել նրանց հետ: Նրանք զգուշացրել են Շիին հանգիստ պահել իրեն եւ անցորդների հետ ոչինչ չխոսել:
Նրանք միասին ժամանել են Redding Municipal Airport, որտեղից հանցագործները ցանկանում էին նրան Չինաստան ուղարկել:
Երիտասարդին փրկել է այն, որ առեւանգողների հայտնվելու ժամանակ նա հեռախոսով խոսում էր եղբոր հետ: Մաքքոնիի եւ Հոզերի բոլոր բառերը հստակ լսել է Շիի ազգականը: Հենց նա է զանգել ոստիկանություն եւ տրամադրել խոսակցության ձայնագրությունը: Ոստիկաններն անմիջապես արձագանքել են կանչին եւ շուտով ձերբակալել հանցագործներին:





























