Մայիսի 29-ին, ժամը 22:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին ծառն ընկել է, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները մասնատել են ծառը և այն դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից: Ավտոճանապարհը դարձնել է երկկողմանի երթևեկելի:



























