Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մնանգագվան հայտարարել է, որ ազգային ընտրությունները կանցկացվեն 2018 թվականի հուլիսի 30-ին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Ավելի վաղ Մնանգագվան հայտարարել էր, որ Ռոբերտ Մուգաբեի հրաժարականից հետո առաջիկա նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները երկրում կանցկացվեն ընթացիկ տարվա հուլիս ամսին:
Նոյեմբերի 2017-ի վերջին 93-ամյա Ռոբերտ Մուգաբեն հրաժարական էր տվել Զիմբաբվեի նախագահի պաշտոնից՝ իշխող «Զիմբաբվեյան աֆրիկյան ազգային միություն - Հայրենասիրական ճակատ» (ZANU-PF) կուսակցության ղեկավարության եւ զինվորականների ճնշման ներքո: Զիմբաբվեի նախկին փոխնախագահ Էմերսոն Մնանգագվան, որի թեկնածությունն առաջարկվել էր ZANU-PF-ի կողմից, կզբաղեցնի երկրի նախագահի պաշտոնը մինչեւ 2018 թվականին կայանալիք ընտրությունները: Ըստ AFP-ի՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նախատեսված է սեպտեմբերի 8-ին:





























