Դանիայի խորհրդարանը կողմ է քվեարկել հանրային վայրերում դեմքը  փակող գլխաշորեր հագնելու  արգելքին, որը կառավարությունն էր առաջարկել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Դանիայի DR ռադիոն։

Պարզվում է, որ առաջարկությանը կողմ է քվեարկել 75 պատգամավոր, դեմ՝ 30։  Արգելքն ուժի մեջ է մտնելու այս տարվա օգոստոսի 1-ին։ Որպես դեմքն ամբողջությամբ ծածկող  գլխաշորերի օրինակ մասնավորապես նշել են նիկաբը, «բուրկան», նաև «բալակլավները»,  դիմակ- գլխարկները, որոնք միայն աչքերն ու բերանն են բաց թողնում։ Արգելքն առաջին անգամ խախտելու համար նախատեսվում են 157 դոլարի ափով տուգանք, իսկ առավելագույն տուգանքը կարող է հասնել 1568 դոլարի՝ երկրորդ անգամ խախտելու համար։  Այդ արգելքը չի տարածվում մասնավորապես հետևյալ բացառությունների վրա՝ դիմակահանդեսային, աշխատանքային դիմակներ, նաև գլխաշորեր, որոնք պաշտպանում են դեմքերը ցուրտ եղանակին։

Օրենքը ինտենսիվ բանավեճ է առաջացրել Դանիայի քաղաքական գործիչների շրջանում ու տարաձայնություններ՝ կառավարության անդամների  շրջանում։