Ինդոնեզիայից նորաձեւ հագուստի դիզայներ Աննիսա Խասիբուանը, որը հայտնի է դարձել նրանով, որ Նյու Յորքում նորաձեւության շաբաթի ժամանակ իր մոդելներին հիջաբներով է ներկայացրել, խարդախության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման, հաղորդում է BBC-ն:
Խասիբուանը եւ իր ամուսին Անդիկա Սուրաչմանը մեղավոր են ճանաչվել խարդախության սխեմայի համար, որը նրանք իրականացրել են իրենց First Travel զբոսաշրջային գործակալության միջոցով:
Ինդոնեզիայի դատախազության տվյալներով, ամուսինները ավելի քան 60 մլն դոլար են ստացել Մեքքա ուխտագնացության ուղեւորության համար, որը, ի վերջո, տեղի չի ունեցել, եւ նրանք գումարները յուրացրել են:
Դատավորը նշել է, որ նրանք խաբել են ավելի քան 100 հազար հաճախորդի:



























