Կանադան պատասխան մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ից 12.8 միլիարդ դոլարի ներմուծվող ապրանքների համար, ինչպես նաեւ ԱՀԿ-ում պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերի սահմանման ԱՄՆ-ի որոշման դեմ կբողոքարկի: Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Խրիստյա Ֆրիլենդը, հաղորդում է Reuters-ը:

Կանադայի մաքսատուրքերը պետք է ուժի մեջ մտնեն հուլիսի 1-ից եւ կգործեն այնքան ժամանակ, մինչեւ ԱՄՆ-ն չչեղարկի իր մաքսատուրքերը: «Այսօր ԱՄՆ վարչակազմը որոշում է կայացրել, որի մասին մենք ափսոսում ենք եւ, ակնհայտ է, որ պատասխան մաքսատուրքեր կսահմանենք», - ասել է վարչապետ Ջասթին Տրյուդոն: