Շրջագայելու նպատակով ոչ մեկին պետական բյուջեից գումար չի  հատկացվել, հատկացվել է գործողումների նպատակով: Այս  մասին այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ-ում «ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց Ֆինանսներին նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով Ծառուկյան խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե ովքեր են կատարել 3 միլիարդ 790 միլիոնի շրջագայություններ, ովքեր են շարունակելու շրջագայել, ովքեր են պատւասխանատվության ենթարկելու շրջագայողներին աղքատ մարդկանց փողերի հաշվին եւ ինչ է սրա հետ լինելու:

«Շրջագայելու նպատակով ոչ մեկին պետական բյուջեից գումար չի  հատկացվել, հատկացվել է գործողումների նպատակով, հոդվածի անվանումն է շրջագայել եւ գործողումներ: Գործողումների համար յուրաքանչյուր մարմին ներկայացրել է իր թիվը եւ դա կարելի է տեսնել այստեղ փաթեթում մեկ, եւ  Կառավարությունը հրապարակում է նաեւ հաշվետվություն բոլոր գործուղումների վերաբերյալ, այսինքն բոլոր այն գործողումները  որոնք իրականացվում են  պետական բյուջեի միջոցների հաշվին, ընդ որում, նույնիսիկ երբ բյուջեի հաշվին չի իրականացվում, այլ հրավիրող կողմի հաշվին է իրականացվում, այդ դեպքոփւմ նույնպես գործուղվող պաշտոնյանն ներկայացնում հաշվետվություն, որը հրապարակվում է: Եւ դրա հիման վրա կարելի է գնահատական տալ, այդ գործողումը արդյունավետ էր թե՝ ոչ, լավն է, թե՝ ոչ: Բայց ընդհանրական գնահատական ընդհանուր վերցրած էս ցուցանիշին, կարծում եմ՝ էնքան էլ արդարացի չի լինի, եթե մենք դրա առանձին յուրաքանչյուր դեպքը չդիտարկենք»,- ասաց նախարարը:

Տիգրան Ուրիխանյանի հաջորդ հարցերը վերաբերում էին ոչ պետական կազմակերպություններին տրվող սուբսիդիաներին եւ  ծառայողական մեքենաների ձեռքբերման, պահպանման եւ հիմնանորոգման վրա 17 միլիարդից ավելի  ներկայացված ծածխսերին:

Ֆիննախը պատասխանեց, որ ինչ վերաբերում է ոչ պետական հատվածի սուբսիդավորվող  գումարներին, ապա ջրի  օգտագործման  համար տրամադրվող սուբսիդիաների մի մասը, որը մեծածախի համար չի տրվում, այլ տրամադրվում է ոռոգման համակարգի ջուր օգտագործողների ընկերություններին, իրենցից ներկիայացնում են ոչ պետական ընկերություններ: 

«Էս ամբողջը ՋՕ-երին է վերաբերում եթե չեմ սխալվում բայց կճշտեմ, ձեզ կասեմ: Ինչ վերաբերում է երրորդ կետին ապա դուք շատ իրավացիորեն եք նկատել, այստեղ պետք է նկատել, որ մեքենա ասելով ավտոմեքենա չի միայն նկատի առնվում, այստեղ մեքենասարքավորումները էլի դասակարգումից է գալիս եւ այդ դասակարգման մանրամասները նույնպես հրապարակային փաստաթուղթ  կա, թե որ մեքենայի վրա ինչքան է ծախսվել, սակայն կա նաեւ գաղտնիք պարունակող որոշակի տեղեկատվություն: Ես ինչպես ասեցի ընդամենը 900 մեքենա  է ծառայողական բյուեջտավորված եւ դրա համար ոչ մի դեպքում 17 միլիարդ դրամ չէր կարող հիմնանորոգման միջոցներ օգտագործվել»:

Տիգրան Ուրիխանյանն էլ արձագանքեց, որ հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց քշելով էն  իշխանություններին, որոնք ծախսում էին երկրի փողերը նման ձեւերով:

«Հիմա գրել եք շրջագայություններ, էս կատարողականն ենք հաստատելու , ախր իմ մեկնաբանույուները կապ չունեն սրա հետ ձեր կողմից բերված հոդվածի վերնագիրն եմ կարդում»,-ասց նա:

Ատոմ Ջանջուղազյանն էլ նկատեց,ո ր պատգամավորը կոնտեքստից կտրված է հարցը ձեւակերպում:

«Բաց թողեցիք առաջին հատվածը հոդվածի, եւ շատ տպավորիչ եղավ, որ բյուջեն եւ հարկ վճարողնները իրար հետ ֆինանսավորում են պետական ծառայողների շրջագայությունները, բայց էն պատասխանը ոնց որ թե հաշվի չառնվեց, խոսքը վերաբերում  էր գործողումներին: Իհրակե շատ տպավորիչ է, որ կոնտեքստից առանձնացնում եք եւ ասում եք, որ ֆինանասավորվում են շրջագայությունները ես ձեզ կխնդրեի, որ ամբողջությամբ ասեիք,  եւ կասեի, որ դա մեր կողմից գրված չէ, դա ԱԺ-ի կողմից հաստատված ձեւաչափով ներկայացված հաշվետվություն է, եթե կարիք կա եկեք նայենք եւ 2019 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ հեռացնենք այդ բառը, բայց միեւնույն է բովանդակությունը դրանից չի փոխվելու»,- ընդգծեց նախարարը: