ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ-ում «ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ առաջարկեց կրճատել ծառայողական մեքենաների թիվը:
«Պատգամավորները, որ տարիներով հնչեցրել են այդ հարցը, ինձ հետաքրքիր է որևէ փոփոխություն եղե՞լ է, թե՞ ոչ։ Որպես նոր կառավարության ֆինանսների նախարար՝ արդյոք այդ հարցի հետ կապված նոր կառավարությունը փաստացի մոտեցում որդեգրել է», - Մելքումյանը հարց ուղղեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին:
Նախարարն աասաց, որ 2017 թվականին 915 ծառայողական մեքենա է սպասարկվել, 2018-ին՝ 902, մինչդեռ 2016-ին 951 մեքենայի համար է միջոցներ բյուջետագրվել:
«Այն, որ ծառայողական նպատակներով օգտագործման համար դրա կարիքը կարող է առաջանալ, աշխարհում ոչ մի երկիր չի բացառում։ Հարցը վստահության աստճանն է, թե արդյոք մենք կարողանում եք պատշաճ հիմնավորել կա դրա կարիքը», - ասաց Ջանջուղազյանն՝ նշելով, որ այս նպատակով նախատեսված ծախսերը ամենանշանակալին չեն:
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ես ԱԺ ծառայողական մեքենայով եմ եկել։ Կարող էի և չգալ», - նշեց նախարարը:
Մելքումյանն էլ հիշեցրեց, որ փոխնախարարներից մեկը հեծանիվով էր գալիս աշխատանքի և դա յուրաքանչյուր մարդու ընտրության հարցն է, այնինչ ծառայողական մեքնենաների չափը պետք է հիմնավորված լինի:
«Դուք ինքներդ որոշեք՝ ինչպես եք գալիս։ Դա ձեր իրավունքն է։ Մենք փոխնախարար ունեինք, որ հեծանիվով էր գալիս աշխատանքի։ Մարդիկ իրենք են որոշում, թե ինչպես գալ՝ ելնելով իրենց գործունեության ընկալման հանրային տեսակից։ Խոսքը դրա մասին չէ, այլ ընդհանուր երևույի։ Եթե ծառայողական մեքենան անհրաժեշտություն է, այն պետք է լինի, բայց խոսքը թվերի մասին է՝ 950-912-ի անցումը ցույց է տալիս, որ ամբողջ երկրում 25-30 մեքենա է կրճատվել։ Ես համոզված եմ, որ դրանք պարզապես շարքից դուրս եկած են եղել», - ասաց Մելքումյանն՝ առաջարկելով թվական սահմանել, որից ավելի մեքնենաներ պետք է չլինեն:
Ջանջուղազյանը էլ ընդգծեց, որ այդ մեքենաները ոչ թե շարքից են դուրս եկել, այլ կրճատվել են:




























