Բուհի ապաքաղաքականցումը չպետք է որպես ճնշում դիտարկվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով Երեւանի պետական համալսարանի շուրջ իրավիճակի մասին հարցին:

Տարատեսակ բողոքի ակցիաները նախարարը որակեց որպես իրավունքների ինքնապաշտպանություն: Սակայն դա կարող է տեղի ունենալ մյուս միջոցների սպառվելուց հետո: Ընդ որում, եթե համալսարանը ապաքաղաքականացվի, ապա դա չի կարելի ճնշում եւ հետապնդում համարել: «Բուհը պետք է քաղաքականությունից դուրս լինի», - ընդգծեց նախարարը:

Հիշեցնենք, որ «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությունը պահանջում է ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, ուսանողական խորհրդի եւ արհմիության լուծարում եւ աուդիտի անցկացում: