Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հանդիպումը կարող է տեղի ունենալ. դրա տարբերակները կհամաձայնեցվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով հյուսիսկորեական «ՑՏԱԿ» տեղեկատվական գործակալության հաղորդագրությունն այն մասին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարի նման հանդիպում անցկացնելու մասին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Այո, նման հանդիպում իսկապես կարող է տեղի ունենալ, դրա ձեւաչափը ու ժամանակը կհամաձայնեցվեն հետագայում դիվանագիտական ուղիների միջոցով»,- ասել է Պեսկովը: Հարցին՝ արդյո՞ք քննարկվել է Պեկինում այս հանդիպման անցկացման հնարավորությունը, Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է. «Ո՛չ, կոնկրետ Պեկինը չի քննարկվել»:
Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, «ՑՏԱԿ» տեղեկատվական գործակալությունը հայտնել էր, որ ԿԺԴՀ-ն եւ Ռուսաստանը համաձայնության են եկել այս տարի բարձր մակարդակով հանդիպում անցկացնելու շուրջ: Նրա խոսքով՝ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջեւ մայիսի 31-ին Փհենյանում կայացած բանակցությունների ընթացքում:
Պեսկովը պատմել է Պուտինի եւ Կիմ Չեն Ընի հանդիպման հավանականության մասին

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























