Մերիլենդից միլիոնատերը մեղադրվում է բանվորի  ոչ կանխամտածված սպանության համար, որը նրա տան տակ հակամիջուկային բունկեր էր փորում, հաղորդում է USA.one-ը:

Բեթեսդայից 27-ամյա Դենիել Բեքվիտը, որը վախենում էր Հյուսիսայհին Կորեայի կողմից միջուկային հարվածից, դատարանի առջեւ է կանգնել: 2017-ի աշնանը 21-ամյա Ասկիա Խաֆրան բարդ թունելների համակարգում, որը նա կառուցում էր Բեքվիտի առանձնատան տակ,  ծխից խեղդվել է:

Ըստ դատախազների, տան տերը բանվորին նկուղ տանելու համար ամեն անգամ նրան մուգ ակնոց էր հագցնում: Նա դա անում էր նրա համար, որ բանվորը չհիշեր թունելների սխեման, որոնք միջուկային հարվածի դեպքում պետք է ապաստան դառնային:

Դատախազի խոսքով, հրդեհից մի քանի ժամ առաջ Ասկիա Խաֆրան Բեքվիտին հաղորդագրություն է գրել այն մասին, որ ծխի հոտ է զգում, բայց տան տերը չի արձագանքել նրան:

Մեղադրյալի փաստաբան Ռոբերտ Բոնսիբը նշել է, որ իր հաճախորդը 911 է կանչել եւ այնպես է ծխահարվել, որ նրան հոսպիտալացրել են: