Միացյալ Նահանգներում մայիսին աշխատատեղերի ստեղծման տեմպն արագացել է, ինչի արդյունքում գործազրկության մակարդակը հասել է 18-ամյա նվազագույն շեմին՝ 3.8 տոկոսի, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Մայիսին ԱՄՆ-ում 223 հազար աշխատատեղ է ստեղծվել, տաք եղանակը թույլ է տվել շինարարության ոլորտում աշխատատեղերն ավելացնել: Փորձագետների մեծամասնությունը կանխատեսել է շուրջ 188 հազար աշխատատեղերի ստեղծում: Զբաղվածությանը աճը նկատվել է ամերիկյան տնտեսության բոլոր ոլորտներում: Բացի այդ  բարձրացել է նաեւ աշխատավարձը:

Ատլանտայի Դաշնային պահուստային բանկը կանխատեսում է, որ տարվա երկրորդ եռամսյակում ԱՄՆ-ի ՀՆԱ-ի աճի տեմպը կկազմի 4.8 տոկոս: