ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ չի կիրառի: Այս մասին Վաշինգթոնում Հյուսիսային Կորեայի դեսպանորդի հետ բանակցություններից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է AP-ն:
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ էին հարյուրավոր նոր պատժամիջոցներ կիրառել, սակայն չեն անի այդ, քանի դեռ բանակցությունները շարունակվում են:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հունիսի 12-ին Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպումը տեղի կունենա:
Հանդիպումից հետո ելույթ ունենալով նա նշել էր, որ անհամբեր սպասում է այն օրվան, երբ նա կկարողանա «Հյուսիսային Կորեայից վերացնել պատժամիջոցները»:





























