Օրերս ԱՄՆ Նյու-Յորք քաղաքում վիրահատության է ենթարկվել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ  Գարեգին Երկրորդը։ Լապարոսկոպիկ մեթոդով հեռացվել է նրա լեղապարկը։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

Նա նաեւ հայտնեց, որ վիրահատությունից մի քանի ժամ անց Վեհափառը եղել է աշխատունակ վիճակում։ Երեկ Գարեգին Բ-ն նախագահել է Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի թեմական խորհրդի նիստը։