Կամ ես արդարության կհասնեմ կամ կմեռնեմ: Այս մասին լրագրողներին ասել է Խորավա փողոցում սպանված անչափահասի հայր Զազա Սարալիձեն՝ պատասխանելով իր կյանքին ոտնձգության սպառնալիքի մասին հարցին, հաղորդում է Առաջին հանրային ալիքը:
«Անկեղծ ասած, ես արդեն 6 ամիս պատրաստ եմ դրան: Ինձ համար նշանակություն չունի: Ես միշտ պաշտպանելու եմ իմ որդու հոգին եւ սրբությունը: Ուզում են թող սպանեն ինձ, ինչ ուզում են թող անեն, կամ ես կհասնեմ արդարության կամ ես կմեռնեմ », - ասել է Զազա Սարալիձեն:
Ներքին գործերի նախարարությունը երեկ Զազա Սարալիձեին առաջարկել էր վկաների պաշտպանության հատուկ միջոցառումներ, որոնցից նա հրաժարվել է:
Բացի այդ Զազա Սարալիձեն կնոջ եւ դստեր հետ հանդիպել է համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հետ:
Պատրիարքարանից դուրս գալուց հետո, Սարալիձեն ասել է, որ իր կինը հոգեպես ծանր վիճակում է եւ նա չի ցանկանում խոսել:




























