2017 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակով պարգեւատրված Միջուկային զենքի ոչնչացման միջազգային արշավը (International сampaign to abolish nuclear weapons, ICAN) շաբաթ հայտարարել է, որ պատրաստ է հունիսի 12-ին Սինգապուրում ԱՄՆ նախագահի հետ գագաթաժողովի ժամանակ հյուրանոցում ԿԺԴՀ ղեկավարի բնակության համար վճարել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեր շարժումը հավատարիմ է միջուկային զենքի վերացմանը, եւ մենք կարծում ենք, որ այս պատմական գագաթաժողովը եզակի հնարավորություն է խաղաղության եւ միջուկային զինաթափման գործին նպաստելու համար: Խաղաղության Նոբելյան մրցանակը ներառում է նաեւ դրամական փոխհատուցում, եւ մենք առաջարկում ենք օգտագործել այդ միջոցները` գագաթաժողովի անցկացման ծախսերը հոգալու համար` Կորեական թերակղզում խաղաղության ամրապնդման համար», - ասված է ICAN միջազգային համակարգման խմբի անդամ Աքիրա Կավասակիի հայտարարության մեջ:





























