Կիրակի օրը Գվատեմալայի Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 25 մարդ։ Այս մասին հաղորդել է Տարերային աղետների հետեւանքների նվազեցման հարցերով ազգային ծառայության ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
RBC Noticias ալիքը նշում է, որ, վերջին տվյալներով, 653 մարդ է տեղակայվել ժամանակավոր ապաստարաններում, նրանցից 378–ը՝ Էսքուինթլայի դեպարտամենտում եւ 275-ը՝ Սաքաթեփեսկեսում։
Այս ժայթքումն ամենաուժեղն է եղել վերջին տարիների ընթացքում։ Ծխի ու մոխրի սյուները մինչեւ տասնյակ կիլոմետրեր են բարձրացել։ Մոխիրը տարածվել է 40 կմ/ժ արագությամբ շարժվող քամու ուղղությամբ։
Գվատեմալայի իշխանությունները վտանգի կարմիր մակարդակ են հայտարարել միանգամից մի քանի բնակավայրերում։
Volcanic eruption rocks #Guatemala; fine ash from the volcano is blanketing nearby towns pic.twitter.com/5QCwihpO5F
— China Xinhua News (@XHNews) 3 июня 2018 г.





























