Երկուշաբթի օրը վաղ առավոտյան մեկնարկել են Թայվանի ամենախոշոր տարեկան ռազմական զորավարժությունները, հայտնում է Կենտրոնական լրատվական գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հան Գուան» զորավարժությունների հիմնական նպատակներն են ծովում եւ հողի վրա համատեղ գործողությունների զարգացումը, հակադեսանտային պաշտպանությունը կղզու հյուսիսում, հարավային եւ կենտրոնական հատվածներում: Նշվում է, որ զորավարժություններին մասնակցող զինծառայողները բաժանված են երկու խմբի՝ կարմիր եւ կապույտ` մարտական բախումների մշակման համար:
Ինչպես նշում է գործակալությունը, զորավարժությունները կմշակեն զինված ուժերի գործողությունները՝ Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի ուժերի՝ Թայվանի նեղուցի տարբեր կետերից հնարավոր «ներխուժմանը» պատրաստ լինելու համար:
ՉԺՀ կենտրոնական կառավարության եւ Թայվանի միջեւ պաշտոնական հարաբերությունները դադարեցվել են 1949 թվականին, երբ Չան Կայշիի գլխավորությամբ Գոմինդանի ուժերը Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ քաղաքացիական պատերազմում պարտությունից հետո տեղափոխվեցին Թայվան: Թայվանի եւ Չինաստանի միջեւ գործարար եւ ոչ պաշտոնական շփումները վերականգնվել են 1980-ականների վերջին: 1990-ականների սկզբից կողմերը կապ են պահպանում ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով:

Հասանելի է
русскийՏեղադրություն




























