Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսը երեքօրյա ազգային սուգ է հայտարարել Ֆուեգո հրաբխի ժայթքման զոհերի հիշատակին: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Diario de Centro América թերթի թվիթերյան էջին:

Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով առնվազն 25 մարդ էր զոհվել, տարհանվել էր շուրջ 3 հազար մարդ: Փրկարարները դուրս էին բերում մարդկանց բնակավայրերից, որոնց փողոցներով տաք լավա էր հոսում: Ընդհանուր առմամբ, ժայթքումը անդրադարձել է 1.7 միլիոն մարդու վրա, այն դեպքում, երբ Գվատեմալայի բնակչությունը 16.58 միլիոն մարդ է կազմում:

Ֆուեգո հրաբուխը գտնվում է Գվատեմալայի արեւմտյան մասում՝ Լա Աուրորա մայրաքաղաքից 40 կմ հեռավորության վրա: Դրա բարձրությունը հասնում է ծովի մակարդակից 3763 մետրի: Ֆուեգոյի վերջին ժայթքումը տեղի էր ունեցել 2015 թվականին, գրում է «ՌԲԿ»-ն: