Մեքսիկան Առեւտրի Համաշխարհային Կազմակերպությունում ԱՄՆ-ի կողմից ներկրվող պողպատի եւ ալյումինի համար մաքսատուրքերի սահմանման կապակցությամբ վեճերի կարգավորման գործընթաց կսկսի: Այս մասին նշվում է Մեքսիկայի էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ, հաղորդում է Reuters-ը:

Հայտարարության մեջ նշվում է, որ մաքսատուրքերի սահմանման մասին ԱՄՆ-ի որոշումը խախտում է ԱՀԿ կանոնները: «Մեքսիկայի կառավարությունը հայտարարում է, որ իր գործողությունները կհամապատասխանեն միջազգային առեւտրի կանոններին եւ համաչափ կլինեն այն վնասին, որը, ցավոք, Մեքսիկային կպատճառվի», - ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Մեքսիկան հայտարարել էր, որ «համարժեք» միջոցներ կձեռնարկի՝ կողմնորոշվելով ԱՄՆ-ի գյուղատնտեսական եւ արդյունաբերական արտադրանքի վրա: