Նիգերիայի Մինա քաղաքի բանտից առնվազն 180 բանտարկյալ է փախել, հաղորդում է Daily Mail-ը՝ վկայակոչելով ներքին գործերի նախարար Աբդուլրահման Դանբազաուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թերթի տվյալներով՝ փախած բանտարկյալներից 30-ին հաջողվել է գտնել եւ վերադարձել բանտ: Նիգերի նահանգի նահանգապետ Սանի-Բելոն հայտարարել է, որ նահանգային իշխանությունները կհամագործակցեն դաշնային կառավարության հետ՝ բանտերում բարեփոխումների եւ «ամբողջ նահանգի բանտերում ենթակառուցվածքի բարելավման նպատակով»:

Այս պահին իշխանությունները պարզում են բանտարկյալների փախուստի հանգամանքներն ու պատճառները: