ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը ֆրանսիական Le Parisien պարբերականին տված հարցազրույցում պատմել է, թե ինչով է Ռուսաստանն իրենց զայրացրել, փոխանցում է RT-ն:

«Իրականում ես ավելի հաճախ մտահոգություն եմ զգում, քան՝ զայրույթ, սակայն երբ Ռուսաստանը միջամտեց մեր ընտրություններին, այո, ես զայրացա»,- պատասխանել է Քլինթոնը հարցին, թե ինչն է իրեն զայրացնում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը մտադիր է  ավարտել ԱՄՆ ընտրություններում «ռուսական միջամտության» հետաքննությունը մինչեւ սեպտեմբերի 1-ը: Ռուս պաշտոնյաները բազմիցս հերքել են այլ պետությունների ընտրական քարոզարշավներին միջամտելու փորձերի համար մեղադրանքները: