Սինգապուրում հիշատակային մետաղադրամներ են թողարկվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման կապակցությամբ: Այս մասին ասվում է երկրի դրամահատարանի կայքում:
«Առաջիկա պատմական գագաթնաժողովը կարեւոր հետք կթողնի Սինգապուրի պատմության մեջ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, մետաղադրամները պատրաստված են երեք տարբերակով՝ ոսկուց, արծաթից եւ նիկելապատված ցինկից: Ընդ որում, յուրաքանչյուր մետաղադրամի վրա ձեռքսեղմում, ձախ կողում ԿԺԴՀ-ի դրոշն է, աջ կողում՝ ԱՄՆ-ի, փոխանցում է «Գազետա»-ն:




























