ՀՀ սփյուռքի նախարարությունում ընթանում է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հանդիպումը լրագրողների հետ:
Նշենք, որ ավելի վաղ նախարարը հայտարարել էր, որ «հստակ ծրագրված արշավ է սկսվել» իր անձի դեմ, որը քաղաքական պատվեր է: Նա նշել էր, որ բազմաթիվ կայքեր իիրեն «սեւացնող» հրապարակումներ են գրում. դրանցում հիմնականում գերակշռում է տեղեկությունն առ այն, թե իբրեւ ինչպիսի վատ նախարար ու մենեջեր է ինքը, խոսվում է նաեւ բազմաթիվ ընթացիկ ծրագրեր կասեցնելու, ինչպես նաեւ նախարարությունում անգործության մասին:
«Պաշտոնապես հայտարարում եմ` ցայսօր ոչ մի ծրագիր չեմ կասեցրել, թեեւ ունեմ դրա լիուլի իրավունքը: 1-2 ծրագրի մասով խնդիր եմ ունեցել կատարվելիք ծախսերի հետ, ուստի պահանջել եմ վերանայել ծախսերը. պահանջս կատարվել է, ներկայացվել են ավելի բարեխիղճ գներ, որից հետո հաստատել եմ ծրագրերը: Իմ անգործության վերաբերյալ մեկնաբանություն չեմ անի, պարզապես աչքի անցկացրեք իմ ամենօրյա հաշվետվությունները: Այսօր, ի դեպ, ավելի ուշ եւս կհրապարակեմ հագեցած օրվա հաշվետվությունը: Տուրիստական կազմակերպությունում ինձ իբրեւ հեռացնելու մասին, թերեւս նշեմ, որ տվյալ կազմակերպության տնօրենը հոդվածի հրապարակումից անմիջապես հետո կապվել է իմ խորհրդականի հետ ու իր վրդովմունքը հայտնել այդ ապատեղեկատվության կապակցությամբ: Նա իր ֆեյսբուքյան էջում անմիջապես հերքել է կայքերում տեղ գտած սույն լուրերը: Եվ այսպես շարունակ»,-գրել էր նախարարը:






























