ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատության է ենթարկել նահանգների հարավային սահմանին ապօրինի միգրանտների ընտանիքների բաժանման պրակտիկան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ ՄԱԿ-ը կոչ էր արել ԱՄՆ-ին դադարեցնել անօրինական միգրանտների ձերբակալումները հարավային սահմանին՝ բաժանելով նրանց իրենց երեխաներից: Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի անօրինական ներխուժման եւ ԱՄՆ-ի տարածքում գտնվելու համար քրեական պատասխանատվությունը՝  նշելով, որ դա վարչական իրավախախտում է:

«Ընտանիքների բաժանումը սահմանին դեմոկրատների կողմից ընդունված վատ օրենսդրության սխալն է: Սահմանային անվտանգության մասին օրենքները պետք է փոխվեն, սակայն դեմոկրատները չեն կարող համաձայնության գալ իրենց օրենքի շուրջ: Պատ են սկսել»,- Twitter-ի իր էջին գրել է Թրամփը:

Անօրինական միգրացիայի կանխման նպատակով պատի կառուցումը Մեքսիկայի հետ սահմանին Թրամփի նախընտրական քարոզարշավի հիմնական խոստումներից մեկն էր: