Ղրղըզստանի նախկին վարչապետ Սափար Իսակովը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով: Այս մասին երեքշաբթի օրը հայտնել հանրապետության Ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը:

«2018 թվականի հունիսի 5-ին Բիշքեկ քաղաքի շրջանային դատարանը փոխել է  խափանման միջոցը Ղրղզստանի նախկին վարչապետ Սափար Իսակովի նկատմամբ՝ մինչեւ հետաքնննության ժամկետւ ավարտը Ղրղզստանի Ազգային անվտանգության կոմիտեի Քննչական մեկուսարանում գտնվելու տեսքով»,- նշվում է հաղորդագրության մեջ: Գերատեսչությունը նաեւ հայտնում է, որ Իսակովը երկրից չհեռանալու մասին փաստաթուղթ է ստորագրել Բիշքեկի ՋԷԿ-ի արդիականացման ընթացքում կոռուպցիայի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում:

Ղրղզստանի խորհրդարանը 2017 թվականի զեկույցների արդյունքներով ապրիլ ամսին անվստահություն էր հայտնել Սափար Իսակովի կառավարությանը: Քառասունամյա Իսակովի ղեկավարությամբ նախարարների նախկին կաբինետն իշխանության էր եկել սեպտեմբերին: Սա Ղրղզստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ կառավարությունը հրաժարական է տալիս հայտարարված անվստահության պատճառով: