Աժ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ու «Ծառուկյան» դաշինքի 9 պատգամավոր անազատության մեջ գտնվող քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի, որը հայտնի է «Նորատուսցի Ալիկ» անունով, խափանման միջոցը փոխելու համար երաշխավորություն են ներկայացրել դատարան: Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատել է Ալիկ Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Վերջինս այսօր դատարանին միջնորդել է պատգամավորների անձնական երաշխավորությամբ Բանդուրյանին ազատել կալանքից:
Նշենք, որ 2016թ. նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել են 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ 30-ամյա Մուշեղ Մուշեղյանը: Պետրոս Իսրայելյանին («Չարբախցի Գեղամ»)՝ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ալիկ Բանդուրյանին («Նորատուսցի Ալիկ»)՝ Քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Արմեն Գասպարյանին («Բդո»)՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով:




























