Եթովպիայում բողոքական հոգեւորականին կոկորդիլոսը կերել է։ Borkena պորտալի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Արբան Մինչ քաղաքից ոչ հեռու՝ Աբայա լճի ափին։
Հոգեւորականը կնունքի արարողություն էր իրականացնում լճի ափին, երբ նրա վրա է հարձակվել խոշոր կոկորդիլոսը եւ տարել նրան ջրի տակ այն ժամանակ, երբ ներկաներն անօգնական դիտում էին ողբերգությունը։





























