Կոնեկտիկուտում կինը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման այն բանի համար, որ աուտիզմով տառապող որդուն սովամահ է արել։ AP-ի փոխանցմամբ՝ դեռահասը 38 կիլոգրամ քաշ է ունեցել։
34-ամյա Քատիրիա Տիրադոն Հարթֆորդից դատապարտվել է նաեւ 5 տարվա փորձնական ժամկետի պատիժը կրելուց հետո։ Դատարանը որոշել է, որ նա կյանքի համար անհրաժեշտ պայմաններ չի ապահովել տղայի համար։





























