Սախալինի ափերին Օխոտի ծովը ծաղկափոշու պատճառով դեղին է ներկվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է «Սախալինի էկոլոգիական հերթափոխ» հասարակական կազմակերպության ղեկավար Դմիտրի Լիսիցինը:

«Ամեն տարի մայիսի վերջին եւ հունիսի սկզբին (կախված, թե գարունը որքան տաք է) մեզ եւ պետական այլ մարմիններ են դիմում կղզու բնակիչները: Նրանք հայտնում են, որ ջրի մակերեւույթին դեղին ծածկույթ են դիտել: Ցանկանում եմ բոլոին հանգստացնել՝ տարվա այս եղանակի համար դա նորմալ երեւույթ է: Լճերի, ծովերի եւ գետերի մակերեւույթին է հավաքվում ծաղկող բույսերի ծաղկափոշին»,- ասել է Լիսիցինը:

Նրա խոսքով՝ ինքն այս երեւույթը դիտարկում է 20 տարի շարունակ: «Էկոհերթափոխի» անդամները փորձանմուշներ են վերցրել, այն հետազոտել եւ եզրակացրել, որ դրանց մոջ սախալինցիների կյանքի եւ առողջության համար վտանգավոր ոչ մի բան չի պարունակվում: