Չորեքշաբթի Ստրասբուրգի հացահատիկի շտեմարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժել է 11 մարդ, հայտնում է France Info-ն:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Ստրասբուրգի արեւելյան հատվածում: Պայթյունի պատճառները պարզվում են: Պատահարի վայրում մոտ 70 հրշեջներ կրակն են մարում:
Պրեֆեկտուրայի տվյալներով՝ 11 տուժածներից երեքի վիճակը բժիշկները կրիտիկական են գնահատում:





























