Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած 2 պայթյունի հետեւանքով զոհվել է 18 մարդ, տուժել՝ մոտ 90-ը, հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ պայթյունները տեղի են ունեցել Բաղդադի ծայամասում՝ Մադինատ Սադր շրջանում, որտեղ հիմնականում շիաներ են բնակվում: Ոստիկանության տեղեկություններով՝  պայթյունները տեղի են ունեցել, երբ մզկիթից զինամթերքով արկղերը տեղափոխել են շենքից ոչ հեռու կայանված ավտոմեքենա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Բաղդադի կենտրոնում Իրաքի Կոմունիստական կուսակցության կենտրոնակայանի մոտ՝ անցած խորհրդարանական ընտրությունների ֆոնին: Նշվում է, որ Կոմունիստական կուսակցությունը Իրաքի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է հաղթած դաշինք «Սաիրունի» կազմում: