Միացյալ Նահանգների ոստիկանությունը գրեթե 75 մղոն (մոտ 120 կմ) հետապնդել է զրահամեքենան, որն առեւանգել էին զորամասից, հայտնում է NBC-ն:
Հաղորդվում է, որ զրահամեքենան փախցրել էր ամերիկյան Բլեքսթոունի ռազմաբազայի զինվորներից մեկը: Հետապնդումը շարունակվել է գրեթե 75 մղոն, բանակային փոխադրամիջոցն ընթանում էր մոտ 40 մղոն/ժամ արագությամբ (գրեթե 64 կմ/ժամ): Առեւանգողը Ռիչմոնդի փողոցներում որոշել է ոստիկանությանը հանձնվել:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ զրահամեքենայի մեջ զենք չի եղել: Ներկայումս ոստիկանությունը պարզում է կատարվածի դրդապատճառները:
A soldier took an armored personnel carrier on a two-hour ride through central Virginia on Tuesday, leading police on a chase. State police said the suspect stole the vehicle from Fort Pickett, an Army National Guard base in Blackstone pic.twitter.com/tn29JTzxjK
— China Xinhua News (@XHNews) 6 июня 2018 г.





























