Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Լորդերի պալատի անդամներից պահանջել են չքնել բանավեճերի ժամանակ: Այս մասին գրում է The Times-ը՝ վկայակոչելով փաստաթուղթը, որը կոչ է անում հետեւել նիստերի ժամանակ վարքագծի կանոններին, փոխանցում է «Գազետա»-ն:

Նշվում է, որ պալատի անդամները բարձր են խոսում, բղավում են, ինչպես նաեւ քնում են բանավեճերի ժամանակ: «Վերջին ամիսներին Լորդերի պալատում վարքագիծը չի համապատասխանում այն չափանիշներին, որոնց մենք պետք է հետեւենք»,- ընդգծվում է փաստաթղթի տեքստում:

Ավելի վաղ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հրաժարվել էր ընդունել Միջազգային զարգացման հարցերով փոխնախարար Մայքլ Բեյթսի հրաժարականը, որը փորձում էր հեռանալ պաշտոնից Լորդերի պալատի նիստին ուշանալու պատճառով: