Իրանի Ռազմածովային ուժերը մտադիր են առաջիկայում ռազմական նավատորմ ուղարկել Կարմիր եւ Միջերկրական ծովեր: Նավերի թվում կլինի նաեւ իրանական արտադրության «Ջամարան» ականակիրը:
«Առաքելության ընթացքում ռազմանավերը կմտնեն Կարմիր ծով, այնուհետեւ դուրս կգան Միջերկրական ծով»,- Fars գործակալությանն ասել է Իրանի ՌԾՈւ հրամանատարի տեղակալ, փոխծովակալ Գոլամ-Ռեզա Հադեմ Բիգամը:
Առաքելությունը կտեւի մեկ տարի:




























