«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերանորոգման,  վերատեղադրման  աշխատանքներ կատարելու նպատակով հունիսի  8-ին ժամը 9:00-ից մինչեւ ժամը 18:00-ն  դադարեցվելու է Արագածոտնի մարզի Մաստարա, Ակունք  համայնքների եւ «Մաստարա Իոնա» ՍՊԸ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում  է պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման եւ գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: