Հունիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննման են ենթարկել տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալի կողմից խոհանոցից տեղամասեր սնունդ տեղափոխող սայլակը, որի ներքեւի հատվածում՝ պոլիէթիլենային պարկի եւ ստվարաթղթի արանքում, հայտնաբերել եւ առգրավել են կանաչ տոպրակով փաթեթավորված, սպիտակ, կասկածելի փոշենման զանգված՝ ընդհանուրը 0.5 գրամ քաշով:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: