Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) եւ Արգենտինայի իշխանությունները համաձայնեցրել են երկրին 3 տարով 50 մլրդ դոլարի վարկի տրամադրումը, փոխանցում է DW-ն:
Արգենտինայի իշխանությունները պարտավորվել են կրճատել բյուջեի պակասուրդը եւ 2020 թվականին երկրի տնտեսությունը հավասարակշռության բերել:
Մայիսին արգենտինական պեսոն դոլարի նկատմամբ արժեզրկվել է 25 տոկոսով՝ ինֆլյացիայի, երաշտի պատճառով սոյայի բերքի նվազման, որը երկրի հիմնական արտահանվող ապրանքն է, եւ ներդրողների դուրս գալու ֆոնին:
Արգենտինայի Կենտրոնական բանկն այդ ժամանակ առանցքային տոկոսադրույքը բարձրացրել էր մինչեւ 40 տոկոսով, սակայն դա չէր օգնել, երկիրը պահուստներից կորցրել էր 10 մլրդ դոլար: Իրավիճակը կայունացել է միայն ԱՄՀ-ին Արգենտինայի դիմելու շնորհիվ:




























